շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բլինքենը հայտարարել է ԱՄՆ-ի և Բրիտանիայի՝ ՆԱՏՕ-ն է՛լ ավելի ամրապնդելու մտադրության մասին

Բլինքենը հայտարարել է ԱՄՆ-ի և Բրիտանիայի՝ ՆԱՏՕ-ն է՛լ ավելի ամրապնդելու մտադրության մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են է՛լ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն և այլ դաշինքները, որոնց կենտրոնական ուժերն են Վաշինգտոնն ու Լոնդոնը:

«Մենք քննարկել ենք և մեր թիմերն առաջիկա օրերին ավելի լայնորեն կքննարկեն, թե ինչպես կարող ենք ամրապնդել դաշինքները, որտեղ կենտրոնական մաս ենք կազմում, հատկապես ՆԱՏՕ-ն»,-նշել է նա:

  • Կիսվել: