Բլինքենն Իսրայելին ու ՀԱՄԱՍ-ին կոչ է արել ավարտին հասցնել հրադադարի գործարքը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Իսրայելին ու ՀԱՄԱՍ-ին կոչ է արել հրադադար հաստատել Գազայի հատվածում՝ հավատարիմ մնալով ԱՄՆ-ի գնահատականներին, որ գործարքի 90 տոկոսն արդեն պատրաստ է, տեղեկացնում է France24-ը։
Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն առաջիկա օրերին միջնորդների՝ Եգիպտոսի և Կատարի միջոցով առաջարկելու է ավելի շատ գաղափարներ՝ համաձայնության հասնելու հույսով:
Հավելենք, սակայն, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News-ին տված հարցազրույցում հերքել էր ամերիկացի պաշտոնյայի գնահատականը, թե գործարքի 90 տոկոսը պատրաստ է՝ ասելով, որ «դա մոտ չէ»: Սակայն Բլինքենը Հայիթի կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսում կրկնել է այդ գնահատականը: