ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բելգորոդի մարզում գնդակոծության հետեւանքով վիրավորվել է 12 մարդ. Գլադկով

Բելգորոդի մարզում գնդակոծության հետեւանքով վիրավորվել է 12 մարդ. Գլադկով

Բելգորոդի մարզում գնդակոծության հետեւանքով վիրավորվել է 12 մարդ։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Բնակելի տների եւ խաղաղ բնակիչների ուղղությամբ աշխատել են համազարկային կրակի հթրիռային համակարգ, պայթուցիկներ քվադրոկոպտերներից։ Կա 12 վիրավոր խաղաղ բնակիչ»,- նշել է Գլադկովը։

Նա ավելացրել է, որ վնասվել են 29 մասնավոր տներ եւ երեք ավտոմեքենա։ 14 բնակավայրերում էլեկտրականությունն անջատվել է։ Վերականգնողական աշխատանքները կսկսվեն, երբ թույլ տա օպերատիվ իրավիճակը, պարզաբանել է Գլադկովը։ 

  • Կիսվել: