ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բելառուսում միջուկային զենքի տեղակայումը հավասարեցնում է անհավասարակշռությունը. ՌԴ ԱԳՆ

Բելառուսում միջուկային զենքի տեղակայումը հավասարեցնում է անհավասարակշռությունը. ՌԴ ԱԳՆ

Բելառուսում տակտիկական միջուկային զենքի տեղակայումը, ինչպես նաեւ միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի վավերացման հետկանչը հավասարեցնում է անհավասարակշռությունը ռազմավաական ոլորտում, որը մտցրել է ԱՄՆ-ն, ռուս լրագրողների հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման եւ վերահսկման դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հաշվի առնելով ներկա հանգամանքները՝ Ռուսաստանը ստիպված է քայլեր ձեռնարկել, որոնք կհավասարեցնեն կամ նվազագույնի կհասցնեն անհավասարակշռությունը»,- ասել է Երմակովը»։ «Նման քայլերից է Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայման մասին որոշումը՝ ի պատասխան ՆԱՏՕ «համատեղ միջուկային առաքելությունների» գործելակերպի տարածման, եւ հնարավոր է, որ չվավերացվի միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագիրը՝ որպես «հայելային» պատասխան ԱՄՆ կարգավիճակի՝ այդ պայմանագրի համատեքստում»,- ընդգծել է նա։

Պետդումայի  միջազգային գործերի կոմիտեն ավելի վաղ պատրաստել էր օրինագիծ պայմանագրի վավերացման հետկանչի մասին, այն կարող են դիտարկել հոկտեմբերի 17-ին, առաջին ընթերցմամբ։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: