շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Բայդենը ողջունել է ՌԴ-ին դատապարտող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի ընդունումը

Բայդենը ողջունել է ՌԴ-ին դատապարտող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի ընդունումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացված բանաձևի քվեարկության արդյունքները, որոնք դատապարտել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան, գրում է amerikayidzayn.com-ը:

«ՄԱԿ-ի այս արտասովոր քայլը ցույց է տալիս գլոբալ վրդովմունքի չափը ինքնիշխան հարևանի վրա Ռուսաստանի սարսափելի հարձակման կապակցությամբ և ցույց է տալիս աննախադեպ համաշխարհային միասնություն», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ:

«Այսօրվա քվեարկությունը ցույց տվեց Պուտինի մեկուսացումը»,- շարունակեց նա։

Ըստ Բայդենի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարձակվել է ոչ միայն Ուկրաինայի, այլև համաշխարհային խաղաղության և անվտանգության հիմքերի վրա, ինչպես նաև այն ամենի վրա, ինչը պաշտպանում է ՄԱԿ-ը։

«Մենք մեր աչքերով տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում»,- շարունակել է ԱՄՆ նախագահը։ «Ռուսաստանը պատասխանատու է Ուկրաինայում մարդու իրավունքների կործանարար խախտումների և միջազգային հումանիտար ճգնաժամի համար, որին մենք հետևում ենք իրական ժամանակում»։

«Միասին մենք պետք է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկենք իր գործողությունների համար», - եզրափակել է Բայդենը՝ անդրադառնալով ՄԱԿ-ին։ «Մենք ցույց կտանք, որ ազատությունը միշտ հաղթում է բռնակալությանը»,- ասել է ԱՄՆ նախագահը:

  • Կիսվել: