Բաքուն կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին
Բաքուն ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին, երեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն քննադատել էր Ադրբեջանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Նրա խոսքով, ընտրությունները զուրկ են եղել մրցակցությունից և անցել են զսպող քաղաքական միջավայրում։
«Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Պիտեր Ստանոյի նման սուբյեկտիվ և կողմնակալ հայտարարությունները, որոնք կրկնում են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի բացասական եզրակացությունները: Ադրբեջանում ընտրություններն անցել են երկրի սահմանադրությանն ու օրենքներին լիովին համապատասխան։ Մենք կոչ ենք անում ԵՄ պաշտոնյաներին գիտակցել Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու իրենց կուրսի անիմաստությունը և կենտրոնանալ անդամ երկրների ներքին խնդիրների վրա»,- ասել է Հաջիզադեն։