երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բախումներ Վրաստանի խորհրդարանում՝ «Պաշտպանության մասին» օրենքի քննարկման ժամանակ

Բախումներ Վրաստանի խորհրդարանում՝ «Պաշտպանության մասին» օրենքի քննարկման ժամանակ

Վրաստանի խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում վիճաբանություն և բախում են տեղի ունեցել ընդդիմադիր և իշխանամետ պատգամավորների միջև «Պաշտպանության մասին» օրենսգրքի քննարկման ժամանակ։ Այն նախատեսում է ուսանողների համար պարտադիր զինվորական ծառայություն: Մինչ այժմ ուսանողները կարող էին հետաձգել ծառայությունը մինչև ուսումն ավարտելը, սակայն նոր նախագծով նրանք պետք է տարկետում վերցնեն բուհից կամ ուսումը համատեղեն ծառայության հետ։ Օրինագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2025 թվականին, հայտնում է РИА Новости-ն։

Վեճը խորհրդարանում սկսվել է ընդդիմադիր պատգամավոր Տարիել Նակաիձեի և իշխող կուսակցության շարքերը լքած ու հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման անդամ Սոզար Սուբարիի միջև, որից հետո միջադեպին խառնվել են նաև այլ պատգամավորներ։

Իրավիճակն այնքան է սրվել, որ նախ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Վիկտոր Ջափարիձեն է խորհրդարանի սեղանին տեղադրված խոսափողով հարվածել Նակաիձեին, իսկ հետո մեկ այլ իշխանական պատգամավոր՝ Լևան Մգալոբլիշվիլին է խոսափողը նետել է նույն ընդդիմադիր պատգամավորի ուղղությամբ։

Ըստ տեղեկությունների՝ իրավիճակի սրման պատճառ է դարձել «Ժողովրդի ուժը» շարժման պատգամավորների հայտարարությունը: Հակառակ կողմում նստած ընդդիմադիր գործընկերներին նրանք անվանել են «գործակալներ»։

  • Կիսվել: