Ucom-ում վթար է, այն կվերացվի մոտ 10 ժամում
Երևանի Կենտրոն վարչական շրջանում հոսանքի լարերի այրման պատճառով այդ հատվածի մի շարք հասցեներում ֆիքսված կապի ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։
Տեղեկությունը հայտնում են ընկերությունից։
«Մեր տեխնիկական թիմն անում է առավելագույնը կապի արագ վերականգնման համար, սակայն պետք է նշենք, որ վերականգնման աշխատանքները կտևեն մինչև 10 ժամ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։