Բալիի ափերի մոտ լաստանավ է խորտակվել. կա 4 զոհ, տասնյակ մարդիկ անհետ կորել են
Ինդոնեզիայի Բալի կղզու մոտ լաստանավ է խորտակվել` հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը ՝ վկայակոչելով տեղի փրկարարներին: Լաստանավը խորտակվել է տեղական ժամանակով ժամը 23.20-ին:
Ընդհանուր առմամբ, նավում եղել է 53 ուղևոր և անձնակազմի 12 անդամ: Լաստանավը Արևելյան Ճավայից ուղևորվել է Բալի կղզի։
«23 մարդ փրկվել է, չորսը` մահացել »,- AFP-ին ասել է Ճավա կղզու Բանյուվանգի քաղաքի ոստիկանապետ Ռամա Սամտամա Պուտրան:
Մյուսների ճակատագիրն անհայտ է։ Վթարի պատճառներն անհայտ են։