հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Ղրղզստանի նախագահը կմեկնի օկուպացված Ստեփանակերտ

Ղրղզստանի նախագահը կմեկնի օկուպացված Ստեփանակերտ

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժափարովը ևս կմեկնի օկուպացված Ստեփանակերտ՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։

Այն տեղի կունենա հուլիսի 3-4-ը օկուպացված Ստեփանակերտում։ Հիշեցնենք, որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, գագաթնաժողովին կմասնակցեն նաև Իրանի և Թուրքիայի նախագահները։

  • Կիսվել: