ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այժմ Մոսկվան և Թբիլիսին բարիկադների հակառակ կողմերում են. Պեսկով

Այժմ Մոսկվան և Թբիլիսին բարիկադների հակառակ կողմերում են. Պեսկով

ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունը ամրագրված է Վրաստանի սահմանադրությամբ, ց: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Պեսկովը, մասնավորապես, ասել է. ՛՛Արդյունքում Վրաստանն իր սահմանադրության մեջ ամրագրեց ՆԱՏՕ-ին միանալու իր մտադրությունը, դա ամրագրված է Վրաստանի սահմանադրության մեջ, եւ այժմ, կարող ենք ասել, որ մենք բարիկադների հակառակ կողմերում ենք՛՛:

Նա նշել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ՛՛առեղծվածային տարր է՛՛, որի՝ ինչ-որ տեղ հայտնվելով այնտեղ դառնում է ՛՛վատ, հետո ծիծաղելի, հետո շատ վատ՛՛։

Պեսկովի խոսքով՝ Վրաստանում Սաակաշվիլիի հարցը բավականին լուրջ է։ ՛՛Սա ընհանդրապես առեղծվածային տարր է, քանի որ որտեղ հայտնվում է Սահակաշվիլին, սկզբում դառնում է վատ, հետո ծիծաղելի, հետո շատ վատ՛՛, ասել է նա՝ հավելելով, որ, սակայն, իրենք չեն կարող հասկանալ, թե ինչու է Վրաստանը մի քանի անգամ ոտք դրել այդ նույն փոցխի վրա:

Պեսկովը հավելել է. ՛՛Իսկ հետո Սահակաշվիլին խելահեղ քայլի դիմեց՝ պատերազմ սկսեց։ Արդյունքում Վրաստանն իր սահմանադրության մեջ ամրագրեց ՆԱՏՕ-ին անդամակցելու իր մտադրությունը՛՛:

  • Կիսվել: