չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Այն, ինչ կատարվում է Ղազախստանում, այդ երկրի ներքին գործն է. Չինաստանի ԱԳՆ

Այն, ինչ կատարվում է Ղազախստանում, այդ երկրի ներքին գործն է. Չինաստանի ԱԳՆ

Չինաստանը հույս է հայտնել, որ Ղազախստանում իրավիճակը շուտափույթ կկայունանա, իսկ այնտեղ տեղի ունեցող դեպքերը համարում է այդ երկրի ներքին գործը, տեղեկացնում է ТАСС-ը։ Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է Ղազախստանում, այդ երկրի ներքին գործն է: «Մենք վստահ ենք, որ իշխանությունները կկարողանան պատշաճ կերպով լուծել խնդիրը, իրավիճակը կկայունանա, և հասարակական կարգը կվերականգնվի»,- հավելել է դիվանագետը։

  • Կիսվել: