երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արգենտինայում գործադուլ է սկսվել՝ ընդդեմ նախագահի առաջարկած տնտեսական բարեփոխումների

Արգենտինայում գործադուլ է սկսվել՝ ընդդեմ նախագահի առաջարկած տնտեսական բարեփոխումների

Արգենտինայում սկսվել է աշխատողների համընդհանուր գործադուլ՝ ի պատասխան նախագահ Խավիեր Միլեյի առաջարկած տնտեսական բարեփոխումների, տեղեկացնում է El País-ը։

Նշվում է, որ տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել քաղաքի փողոցներ՝ «Երկիրը չի վաճառվում» կարգախոսներով։ Բողոքի ցույցերը մայրաքաղաքում սկսվել են ի պատասխան նոր կառավարության առաջարկած օրենքի, որը պետք է քվեարկվեր Արգենտինայի Կոնգրեսում այս հինգշաբթի։ Հաղորդվում է, որ քվերակությունը հետաձգվել է հաջորդ երեքշաբթի:

Ըստ օրինագծի՝ նախագահը կարող է որոշ որոշումներ ընդունել՝ առանց կոնգրեսականների ձայնը հաշվի առնելու, խնայողության ռեժիմ է մտցվում խոշոր ընկերությունների սեփականաշնորհմամբ և բյուջետային կազմակերպությունների ֆինանսավորման կրճատմամբ։

Ցուցարարները պահանջում են ընդդիմությունից «չհրաժարվել իրենցից» և դեմ քվեարկել նոր նախագահի առաջարկած միջոցառումներին։

Կառավարությունն իր հերթին անտեսում է աշխատողների խնդրանքը։ «Մեզ ոչ ոք անկյուն չի քշելու, առավել ևս 40 հազարանոց երթը։ Նրանք կազմում են ութ միլիոն աշխատողների 0,5 տոկոսը», - ասել է Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիխը:

  • Կիսվել: