ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արգենտինայում ցույցեր են տեղի ունեցել գնաճի և գործազրկության դեմ

Արգենտինայում ցույցեր են տեղի ունեցել գնաճի և գործազրկության դեմ

Արգենտինայում հազարավոր քաղաքացիներ ցույցեր են անցկացրել, նրանք բողոքում են երկրում գնաճի և գործազրկության դեմ, պահանջում իշխանություններից պարենային սուբսիդիաներ տրամադրել:

Տեղական լրատվամիջոցները նշում են, որ Արգենտինայում տնտեսական ճգնաժամը խորացել է կորոնավիրուսի պատճառով. երկրի բնակչության շուրջ 42 %-ի եկամուտը աղքատության շեմից ցածր է:

Ապրիլին երկրում գնաճը հասել է 109 տոկոսի: Մտավախություն կա, որ Արգենտինան 30 տարի անց կրկին կբախվի հիպերինֆլյացիայի:

  • Կիսվել: