երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արգենտինայի նախագահը մերժել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հրավերը

Արգենտինայի նախագահը մերժել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հրավերը

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը նամակներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին, որոնցում մերժել է ԲՐԻԿՍ-ի անդամ դառնալու կողմերի հրավերը, տեղեկացնում է ՛՛Կոմերսանտ՛՛-ը:

Նշվում է, որ Միլեյը ԲՐԻԿՍ-ից դուրս գալու իր որոշման մասին տեղեկացրել է նաև Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվային, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին և Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսին։

Արգենտինան ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել 2023-ի ամռանը, երբ երկրի գործող նախագահը Ալբերտո Ֆերնանդեսն էր: Ընտրություններում հաղթելուց հետո Խավիեր Միլեյը հայտարարել էր, որ դեմ է ԲՐԻԿՍ-ին Արգենտինայի անդամակցությանը:

  • Կիսվել: