կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Արգենտինան կոչ է անում Միջազգային քրեական դատարանի դատախազին դիմել նախնական վարույթի պալատին՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր տալու համար։ Ասված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ: 

Հարցման պատճառը գերատեսչությունն անվանել է այն գործողությունները, որոնք կարող են դիտարկվել որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: 

Արգենտինայի ԱԳՆ-ն նաև կոչ է արել վենեսուելացի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման օրդեր տալ: Կառավարության նոտայում Արգենտինայի խնդրանքը հիմնավորված է հուլիսի 28-ին Վենեսուելայում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձություններով։

Արգենտինան առաջին պետությունն էր, որը չճանաչեց Մադուրոյի հաղթանակն ընտրություններում:

 

  • Կիսվել: