չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
«Անսար Ալլահ» շարժումը պատրաստ է հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին. հայտարարություն

«Անսար Ալլահ» շարժումը պատրաստ է հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին. հայտարարություն

Եմենում «Անսար Ալլահ» շարժման անդամները պատրաստ են հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին՝ ի պատասխան Սանայի հրետակոծության: Այս մասին հայտարարել են Շարժման քաղաքական բյուրոյին մոտ կանգնած աղբյուրները։

Շարժման հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Իսրայելը հարձակվել է Սանայում քաղաքացիական օբյեկտների վրա։ Արդյունքում կան զոհեր և վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում։ Եմենի զինված ուժերը պատրաստ են հակահարված տալ»:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը հարձակվել է Սանայում գտնվող էներգետիկ օբյեկտների վրա:

 

  • Կիսվել: