Իսրայելը հարձակվել է Սանայում գտնվող էներգետիկ օբյեկտների վրա․ աղբյուր
Իսրայելի զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի էներգետիկ օբյեկտներին, որոնք գտնվում է «Անսար Ալլահ» շարժման վերահսկողության տակ: Այս մասին տեղեկացնում է «Al Masirah» հեռուստաալիքը:
Ինչպես հաղորդվում է՝ խոսքը Եմենի նավթային ընկերության (YPC) բենզալցակայանի և «Հազիզ» էլեկտրակայանի մասին է:
Զոհերի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:
Տեսանյութը՝ այստեղ:


