Անկարգություններ Ֆրանսիայում. 150 մարդ ձերբակալվել է
Ֆրանսիայում հարյուր հիսուն մարդ է ձերբակալվել գիշերային անկարգությունների ժամանակ։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։
«Հանրապետության խորհրդանիշների դեմ անտանելի բռնության գիշեր էր. հարձակումներ քաղաքապետարանների, դպրոցների և կոմիսարիատների վրա կամ դրանց հրկիզումներ: Հարյուր հիսուն ձերբակալություն»,-գրել է Դարմանենը Twitter-ում։
Ֆրանսիայի քաղաքներում անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ հունիսի 28-ին Փարիզի Նանտեր արվարձանում ոստիկանները կրակոցով սպանել էին 17-ամյա երիտասարդի: