հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Անցկացվել է Ադրբեջան-Ռուսաստան սահմանազատման համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը

Անցկացվել է Ադրբեջան-Ռուսաստան սահմանազատման համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը

Հուլիսի 6-9-ը Բաքվում Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի և Ռուսաստան-Ադրբեջան սահմանագծման համատեղ հանձնաժողովի ղեկավար Ամիր Բիլիալետդինովի միջև կայացել է հանդիպում: Սա կողմերի սահմանազատման հանձնաժողովի 9-րդ նիստն է, տեղեկացնում է 1tv.ge-ն։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանազատման գործընթացի շարունակությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև հաստատել են սահմանազատման աշխատանքների կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Ըստ կողմերի պայմանավորվածության՝ Ադրբեջան-Ռուսաստան սահմանազատման համատեղ հանձնաժողովի 2021 թվականի աշխատանքային ծրագրի համաձայն՝ սահմանային նշանների մոնտաժումը կշարունակվի:

Հաղորդվում է նաև, որ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության տարածքում: Հաջորդ հանդիպման ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ​​ուղիներով:

 

  • Կիսվել: