կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի ավելի արագ, կոշտ և ցավոտ ռազմական պատասխանի. Ղալիբաֆ

ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի ավելի արագ, կոշտ և ցավոտ ռազմական պատասխանի. Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ագրեսիաներին «համարժեք պատասխանների» ժամանակաշրջանն ավարտվել է, և այսուհետ Իրանի շահերի ու անվտանգության դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա ավելի արագ, կոշտ և ցավոտ պատասխանի։

Ըստ Pars Today-ի՝ IRIB-ի հաղորդմամբ՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը խորհրդարանի նիստում իր ելույթից առաջ ունեցած խոսքում ասել է, որ Իրանի զինված ուժերի հարվածներն ամերիկյան ռազմակայաններին ԱՄՆ ղեկավարներին ծանր իրավիճակի առաջ են կանգնեցրել։
Ղալիբաֆը նշել է, որ Իրանը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ, և ժողովրդի դիմադրության ու երկրի բոլոր կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ տնտեսական պատերազմի դաշտում ևս, ինչպես ռազմական և դիվանագիտական ոլորտներում, կշարունակի դիմակայել թշնամուն։
Իրանի խորհրդարանի նախագահը ընդգծել է, որ Իրանի կողմից ագրեսորների ռազմակայանների դեմ իրականացված վերջին գործողությունները միայն սկիզբն էին, և խաղի կանոններն այլևս փոխվել են։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը պետք է հասկանա՝ Իրանի շահերի և անվտանգության դեմ ցանկացած ագրեսիա այսուհետ կարժանանա ավելի կոշտ պատասխանի։

Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: