Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբ
Կատալոնական «Բարսելոնայի» 19-ամյա հարձակվող Լամին Յամալի հայրը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում, հաղորդում է armsport.am-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Բարսելոնայի օդանավակայանի սրճարանային գոտում։ Մունիր Նասրաուին իր բաճկոնը թողել է չթույլատրված վայրում, ինչի համար նկատողություն է ստացել հաստատության աշխատակցուհուց։
Աղբյուրի տեղեկություններով՝ նկատողությունը տղամարդու մոտ ագրեսիայի պոռթկում է առաջացրել. կողմերի միջև բառակռիվ է սկսվել, որի թեժ պահին ֆուտբոլիստի հայրը թքել է աղջկա դեմքին։ Վիրավորված մատուցողուհուն փորձել է պաշտպանել օդանավակայանի այցելուներից մեկը, սակայն Նասրաուին հարձակվել է նաև նրա վրա՝ վերցնելով աթոռն ու փորձելով այն նետել միջամտած տղամարդու ուղղությամբ։
Սա վերջին օրերին Յամալի հոր մասնակցությամբ արդեն երկրորդ աղմկահարույց միջադեպն է։
Հիշեցնենք, որ նախորդ գիշեր Լոնդոնում Նասրաուին քաշքշուկ էր սարքել «Լոնդոն Պալադիում» թատրոնի մոտակայքում՝ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ավարտից անմիջապես հետո։ Ֆուտբոլիստի հայրը Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Անդրեյ Արշավինի աչքի առաջ քիչ էր մնացել կոտրեր ռուսական պատվիրակության օպերատորի սմարթֆոնը։



