չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Քննարկվել են ««Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» համաձայնագրում փոփոխությունները

Քննարկվել են ««Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» համաձայնագրում փոփոխությունները

Նախաձեռնությամբ հստակեցվում է համաձայնագրի կողմ հանդիսացող երկրներում ժամանակավորապես գործուղման մեջ գտնվող աշխատողների հետ արտադրությունում տեղի ունեցած դժբախտ պատահարների քննության կարգը։ Մասնավորապես՝ համաձայնագիրը լրացվում է երկու հոդվածով։ Առաջինով սահմանվում են «դժբախտ պատահար արտադրությունում», «աշխատող», «գործատու», «ծառայողական գործուղում» տերմինները։ Հաջորդ հոդվածը վերաբերում է տեղեկությունը բնակության վայրի համապատասխան լիազոր մարմնին հասնելու ընթացակարգին։

««Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» 1994 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը։

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Աշխատանքի և բարեկեցության մշտական հանձնաժողովի անդամ Նատալյա Սինորյանը։ Նա բարձրաձայնել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ և կոչ արել կողմ քվեարկել։

Նախաձեռնությունը քննարկվել է հոկտեմբերի 28-ի ԱԺ նիստում և քվեարկությամբ ընդունվել։

  • Կիսվել: