ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Խարկովի և Սումիի մարզերում երկու բնակավայր գրավելու մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ռուսական զորքերը Խարկովի մարզում գրավել են Ալիսովկա, իսկ Սումիի մարզում՝ Բարիլովկա բնակավայրը։
«Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումներն ակտիվ գործողությունների ընթացքում ազատագրել են Խարկովի մարզի Ալիսովկա և Սումիի մարզի Բարիլովկա բնակավայրերը», — նշվում է գերատեսչության ամփոփագրում։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր նաև Զապորոժիեի մարզի Չերվոնի Յար բնակավայրը գրավելու մասին։



