ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով էլեկտրաէներգիա չունեցող տների թիվը գերազանցել է 500,000-ը
ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով էլեկտրաէներգիա չունեցող տների թիվը գերազանցել է 500,000-ը, տեղեկացնում է Poweroutage-ը:
Նշվում է, որ էլեկտրաէներգիայի անջատումների ընդհանուր թիվը հասել է 523,067-ի, որոնցից ամենամեծ թիվը գրանցվել է Թենեսիում (128,918), Տեխասում (126,319), Միսիսիպիում (114,955) և Լուիզիանայում (85,352)։
Ինչպես հայտնել է Ազգային օդերևութաբանական ծառայությունը՝ Արևելյան Տեխասից մինչև Հյուսիսային Կարոլինա սպասվում են առատ ձյուն և վտանգավոր սառցակալում։
Նշվում է նաև, որ առնվազն 21 նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն:
Տեսանյութը՝ այստեղ:


