երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ-ում անցորդները բարձրացրել են մեքենան ու դուրս բերել դրա տակ հայտնված կնոջը (տեսանյութ)

ԱՄՆ-ում անցորդները բարձրացրել են մեքենան ու դուրս բերել դրա տակ հայտնված կնոջը (տեսանյութ)

Նյու Յորքում անցորդները բարձրացրել են մեքենան՝ օգնելու համար դրա տակ հայտնված կնոջը, տեղեկացնում է New York Post-ը:

Ականատեսներից մեկը պատմել է, որ նախ այնպիսի աղմուկ է լսել, կարծես վրաերթ էր տեղի ունեցել:

«Երբ ավելի մոտեցա, խաչմերուկի մոտ հավաքվել էր հոծ բազմություն: Հանկարծ բոլորը նետվեցին բարձրացնելու մեքենան: Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ»,- պատմել է ականատեսներից մեկը:

Մոտ 10 մարդ համատեղ ուժերով կարողացել են բարձրացնել մեքենան և դրա տակից հանել տուժածին:

Փրկված կնոջ առողջական վիճակի մասին դեռ տեղեկություններ չկան: Այն ընթացքում, երբ ժամանել են փրկարարները և բժիշկները, կինը գիտակից վիճակում է եղել, նույնիսկ հեռախոսից է օգտվել:

  • Կիսվել: