երեքշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2024
ԱՄՆ ՊՆ ղեկավարը Ռուսաստանին կոչ է արել իր զորքերը դուրս բերել Ուկրաինայից

ԱՄՆ ՊՆ ղեկավարը Ռուսաստանին կոչ է արել իր զորքերը դուրս բերել Ուկրաինայից

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ խաղաղ բանակցություններ սկսելու համար ուկրաինական զորքերը պետք է դուրս գան Դոնեցկից, Լուգանսկից, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ամբողջ տարածքից, և Կիևը պետք է հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու մասին:

Ըստ Օսթինի՝ Պուտինն ի վիճակի չէ Ուկրաինային թելադրել, թե ինչ պետք է անի խաղաղություն հաստատելու համար։ Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահը կարող է հենց այսօր էլ դադարեցնել ռազմական գործողությունները։

«Մենք կոչ ենք անում նրան դուրս բերել իր զորքերն Ուկրաինայի ինքնիշխան տարածքից»,-ասել է Օսթինը:

 

  • Կիսվել: