երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ԱՄՆ պետքարտուղարն ու Ալիևն անդրադարձել են ԼՂ խնդրին

ԱՄՆ պետքարտուղարն ու Ալիևն անդրադարձել են ԼՂ խնդրին

ԱՄՆ պետքարտուղարության հաղոդմամբ՝ այսօր ապրիլի 28-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, գրում է Ամերիկայի ձայնը:

Պետքարտուղար Բլինկենը և նախագահ Ալիևը կարևորել են ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ գործընկերության շարունակական ընթացքը և քննարկել մի շարք հարցեր:

Պետքարտուղարն ընդգծել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կարևորությունը: Նա նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորմանը հասնելու համար բանակցությունների շարունակումը, որոնք բխում են տարածաշրջանի ողջ ազգաբնակչության շահերից:

 

  • Կիսվել: