երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշել է Վրաստանին վաճառել «Javelin» հրթիռային համակարգեր

ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշել է Վրաստանին վաճառել «Javelin» հրթիռային համակարգեր

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը հավանություն է տվել Վրաստանին 30 մլն դոլարի «Ջավելին» հրթիռների և սարքավորումների հնարավոր վաճառքին:

Այդ մասին այսօր Կոնգրեսին հայտնել են գործակալությունից:
 
Գործակալության տվյալներով, Վրաստանի կառավարությունը խնդրել է գնել «Javelin» հակատանկային կառավարվող 82 հրթիռներ և 46 ուղղորդիչ արձակող կայանքներ:
 
«Նշված վաճառքը կամրապնդի ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ու ազգային անվտանգությունը` բարելավելով Վրաստանի անվտանգությունը:

Վրաստանը հեշտությամբ կկարողանա համատեղել այս համակարգը իր զինված ուժերին:
 
Վրաստանը ռազմավարական գործընկեր է և զգալի ներդրում ունի տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման գործում: «Ջավելին» համակարգը կօգնի Վրաստանին ամրապնդել պաշտպանունակությունը և պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այս սարքավորումների առաջարկվող վաճառքն ու աջակցությունը չեն փոխի տարածաշրջանում հիմնական ռազմական հավասարակշռությունը»,- ասվում է Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: