հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱՄՆ-ն ու Բրիտանիան կրկին հարվածներ են հասցրել հութիներին

ԱՄՆ-ն ու Բրիտանիան կրկին հարվածներ են հասցրել հութիներին

ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ուժերը համատեղ գործողությամբ կրկին հարվածներ են հասցրել Եմենի արևմուտքում հութիների կողմից վերահսկվող Ալ-Հոդեյդա նահանգի տարածքին, հայտնում են ԶԼՄ-ները: 

Նշվում է, որ ամերիկացիները և բրիտանացիները հայտնել են, որ թիրախը եղել են «Անսար Ալլահ» զինյալների շարժման հենակետերը:

Իր հերթին ամերիկյան կողմը հայտնել է, որ, որ ավելի վաղ հութիները հրթիռակոծել են Բրազիլիայից ցորեն փոխադրող հունական բեռնատար նավը: Հութիները պնդել են, որ նավն ամերիկյան է և իրենց համար օրինական թիրախ է համարվում:

 

  • Կիսվել: