շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱՄՆ-ն սկսել է դիվանագետների տարհանումը Քաբուլում իր դեսպանատնից

ԱՄՆ-ն սկսել է դիվանագետների տարհանումը Քաբուլում իր դեսպանատնից

Միացյալ Նահանգները սկսել են դիվանագետների տարհանումը Քաբուլում իր դեսպանատնից:

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի երկու պաշտոնյայի:
 
«Այժմ մեկնում է մի փոքր խումբ, անձնակազմի մեծ մասը պատրաստ է մեկնելուն... դեսպանատունը շարունակում է գործել»,- անանուն մնալու պայմանով ասել է պաշտոնյաներից մեկը:
 
Ենթադրվում էր, որ դիվանագետների մեծ մասի տարհանումը կսկսվի կիրակի, քանի որ «Թալիբան» շարժման գրոհայինները շարունակում են գրոհը, որը հաշված օրերի ընթացքում իսլամիստական ​​խմբավորմանը հասցրեց Քաբուլի դռներին: 

  • Կիսվել: