չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱՄՆ-ն ավելի է ներքաշվում Ոկրաինայում հակամարտության մեջ. Պուտին

ԱՄՆ-ն ավելի է ներքաշվում Ոկրաինայում հակամարտության մեջ. Պուտին

Միացյալ Նահանգները կապ ունի Ուկրաինայում հակամարտության հետ, ավելի շատ է ներքաշվում դրանում, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Եվ ոչ ոք թող չասի, որ նա դրա հետ կապ չունի։ Մենք կարծում ենք, որ ունի»,- ասել է Պուտինը Չինաստան կատարած այցն ամփոփող մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինա ATACMS հրթիռներ ուղարկելը վնաս է հասցնում եւ ստեղծում լրացուցիչ սպառնալիք, բայց Ռուսաստանը կարող է հետ մղել այդ գրոհները։ «Եվ որ գլխավորն է, դա արմատապես, առհասարակ ի վիճակի չէ փոխել իրավիճակը շփման գծում։ Անհնար է։ Այս մասին  կարելի է հաստատ ասել»։

Նրա կարծիքով՝ հրթիռները չեն կարող օգնել Ուկրաինային կոտրել իրավիճակը շփման գծում։ «Ուկրաինայի համար այս իմաստով ոչ մի լավ բան չկա։ Դա պարզապես երկարացնում է հոգեվարքը»,- նշել է նախագահը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Պուտինն ընդգծել է, որ ATACMS հրթիռներն Ուկրաինա ուղարկելը սխալ է։ «Դա ԱՄՆ հերթական սխալն է։ Մի քանի պատճառներով։ Նախ, եթե նա զենք մատակարարեր, կարող էր հետո ասել. «Դե ահա, եթե մենք ամեն ինչ մատակարարել ենք այն, ինչ կարող ենք, ահա այդ դեպքում իրավիճակը կփոխվեր, բայց դա կհանգեցներ ավելորդ զոհերի։ Այ, ապրենք մենք, մենք դա չարեցինք»։ Բայց նրանք դա արել են։ Իսկ արդյունք չի լինի։ Արդեն այդ պատճառով սխալ է»,- պարզաբանել է ՌԴ նախագահը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: