երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
ԱՄՆ-ն աստիճանաբար երես է թեքում իր դաշնակիցներից. Մակրոն

ԱՄՆ-ն աստիճանաբար երես է թեքում իր դաշնակիցներից. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը:

Մակրոնն իր ամենամյա արտաքին քաղաքական ուղերձի ընթացքում, անդրադառնալով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի տապալումից հետո ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու վերաբերյալ հնչեցված սպառնալիքներին, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մարտահրավեր է նետում միջազգային իրավունքին և հեռանում է իր դաշնակիցներից։

Նա, մասնավորապես, նշել է. «Միացյալ Նահանգները կայացած տերություն է, որն աստիճանաբար երես է թեքում իր դաշնակիցներից և հրաժարվում է այն միջազգային կանոններից, որոնք ինքն էր առաջ մղում»:

Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ ԱՄՆ-ն ձգտում է գերակշռել Արևմտյան կիսագնդում՝ այսպես կոչված Մոնրոյի դոկտրինի շրջանակում։

Մակրոնը նաև մեղադրել է ԱՄՆ-ին առևտրի կանոնների և անվտանգության որոշ հիմնարար տարրերի խախտման համար:

  • Կիսվել: