Ալյասկայում և Կանադայում 7,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Ամերիկյան Ալյասկա նահանգի և Կանադայի Յուկոն տարածքի սահմանին գտնվող լեռնային, նոսր բնակեցված տարածքում շաբաթ օրը 7,0 մագնիտուդով ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է AFP-ն։
Ըստ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության՝ Գրինվիչի ժամանակով 20:41-ին տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել է ավելի քան 30 հետցնցում՝ 5,1-ից մինչև 3,3 մագնիտուդով, երեք ժամվա ընթացքում։
Էպիկենտրոնը գտնվել է մոտ 248 կիլոմետր արևմուտք Յուկոնի մայրաքաղաք Ուայթհորսից և 230 մղոն հյուսիս-արևմուտք Ալյասկայի մայրաքաղաք Ջունոյից։
Ալյասկայի Յակուտատ քաղաքում, որը գտնվում է էպիկենտրոնի մոտ, ոստիկանության պետ Թեո Քեյփսը AFP-ին հայտնել է, որ երկրաշարժը «զարմանալիորեն երկար է տևել՝ 15-20 վայրկյան», սակայն տուժածների կամ ավերածությունների մասին հաղորդումներ չկան։
Ինչպես հաղորդվում է՝ ԱՄՆ-ի ցունամիի նախազգուշացման համակարգի տվյալներով՝ ցունամիի վտանգ չի եղել։


