երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ալիևի շարունակական բռնությունները ԼՂ-ի և Հայաստանի նկատմամբ պահանջում են խստագույն դատապարտում. Պիտեր վան Դալեն

Ալիևի շարունակական բռնությունները ԼՂ-ի և Հայաստանի նկատմամբ պահանջում են խստագույն դատապարտում. Պիտեր վան Դալեն

Եվրախորհրդարանի պատգամավոր Պիտեր վան Դալենն արձագանքել է Ադրբեջանի հարցով մշտական ​​զեկուցող Ժելյանա Զովկոյի զեկույցին: 

«Ադրբեջանի հարցով մշտական ​​զեկուցող Ժելյանա Զովկոյի զեկույցը պարունակում է մի քանի խիստ հայտարարություններ Ադրբեջանի վերաբերյալ: Դա ճիշտ է, բայց ոչ բավարար:

Բռնապետ Ալիևի շարունակական բռնությունները և՛ Լեռնային Ղարաբաղի, և՛ Հայաստանի նկատմամբ պահանջում են խստագույն դատապարտում: Ինձ զայրացնում է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը: Եվ մի՛ մոռացեք՝ Ալիևի զորքերն արդեն մի քանի ամիս է՝ ինչ գտնվում են Հայաստանի սահմաններում։ Վերջերս ականատես եղա նրանց գնդակոծության հետևանքով Գորիս քաղաքի ավերածություններին։

Զեկույցում ոչինչ չի ասվում Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայենի և նախագահ Ալիևի գազային գործարքի մասին: Այս մի քանի միլիարդ խորանարդ մետր գազը կարելի էր այլ տեղից ստանալ, և այժմ Ալիևը զգում է ԵՄ աջակցությունն իր ագրեսիվ քաղաքականությանը։ Գազի գործարքն աշխարհաքաղաքական սխալ է, որից պետք է հրաժարվել:

Ես կաջակցեմ այս զեկույցին միայն այն դեպքում, եթե մի քանի ուղղումներ ընդունվեն»,-հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Պիտեր վան Դալենը:

  • Կիսվել: