երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ականի պայթյունի հետևանքով լուրջ վնասվածք է ստացել RT Arabic-ի թղթակիցը

Ականի պայթյունի հետևանքով լուրջ վնասվածք է ստացել RT Arabic-ի թղթակիցը

RT Arabic-ի թղթակից Վաֆա Շաբրունին լուրջ վնասվածքներ է ստացել սիրիական Մաարաթ ալ-Նուուման քաղաքում զենքի պահեստում նկարահանումների ժամանակ, որը մնացել է գրոհայինների նահանջից հետո, տեղեկացնում է Լենտան՝ հղում անելով «RT на русском»-ին:

Նախնական տվյալներով՝ լրագրողը վնասվածք է ստացել, երբ ականներից մեկը պայթել է: Ներկայումս Շաբրունիին տեղափոխում են Խամա քաղաքի պետական ​​հիվանդանոց:

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Telegram ալիքում նշել է, որ թղթակիցը ծանր վիճակում է:

  • Կիսվել: