երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Agile Spirit 2021-ի շրջանակներում անցկացվել է վրաց-ուկրաինական համատեղ դաշտային վարժանք

Agile Spirit 2021-ի շրջանակներում անցկացվել է վրաց-ուկրաինական համատեղ դաշտային վարժանք

Agile Spirit 2021-ի շրջանակներում անցկացվել է վրաց-ուկրաինական համատեղ դաշտային վարժանք:

Այս մասին գրում է 1tv.ge-ն՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարութանից:
 
Հարյուրյակի մակարդակով զորավարժություններ են անցկացվել Ախալցխայի «Օրֆոլո» զորավարժարանում: Վրաստանի Պաշտպանության բանակի 3-րդ հետևակային բրիգադի 31-րդ գումարտակի զինծառայողները և Ուկրաինայի ծովային հետևակային առանձին գումարտակի դեսանտային մարտական ​​ստորաբաժանումը հակագրոհային գործողություն են իրականացրել:
 
«Ըստ իմիտացված սցենարի, վրացի և ուկրաինացի զինվորականների խնդիրն էր հակահարձակվել և չեզոքացնել հակառակորդին, բժշկական տարհանում, ինչպես նաև նահանջ և հավաքման տարածքի զբաղեցում: Զորավարժություններին ներգրավվել են ինժեներական, հրետանային, տանկային և զրահատանկային մարտական ​​մեքենաների բաղադրիչներ, այդ թվում՝ վրացական զրահամեքենաներ: Համատեղ վարժանքների նպատակը ստորաբաժանումների միջև մարտավարական մակարդակով փոխհամատեղելիության բարձրացումն էր, բազմազգ միջավայրում գործողությունների պլանավորման և իրականացման ընթացքում գործառնական կարողությունների կատարելագործումը և ամրապնդումը:
Agile Spirit 2021-ը ակտիվ փուլում է: ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 15 երկրներ ներգրավված են բազմազգ զորավարժություններին: Զորավարժությունների հրամանատարաշտաբային մասն արդեն ավարտված է, իսկ դաշտային վարժանքները «Օրֆոլո» վարժարանում կփակվեն օգոստոսի 6-ին՝ ցուցադրական վարժանքներով»,- հայտնել են Վրաստանի ՊՆ-ից:

  • Կիսվել: