հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Աֆղանստանի ՊՆ-ն հայտնել է «Թալիբանի» 455 զինյալի ոչնչացման մասին

Աֆղանստանի ՊՆ-ն հայտնել է «Թալիբանի» 455 զինյալի ոչնչացման մասին

Վերջին մեկ օրվա ընթացքում Աֆղանստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են արմատական «Թալիբան» շարժման 455 զինյալի, 232 հոգի վիրավորվել է:

Աֆղանստանի զինված ուժերը գործողություններ են իրականացրել 15 նահանգներում, այդ թվում՝ Քանդահարում, Հերաթում, Բադղիսում, Հիլմենդում, Նիմրուզում:
 
Թալիբներն իրենց հերթին հայտնել են, որ մի քանի աֆղան զինվորներ սպանվել և վիրավորվել են Փարվանում և Նանգարհարում:

Բացի այդ, ավելի վաղ Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ֆավադ Ամանը նշել էր, որ Լաշկարգահ քաղաքում ԱՄՆ-ի ավիահարվածի արդյունքում սպանվել է յոթ գրոհային, ոչնչացվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք:
 
Աֆղանստանում առճակատում է ընթանում կառավարական ուժերի և արմատական շարժման միջև, որը գրավել է զգալի տարածքներ գյուղական վայրերում և հարձակում սկսել խոշոր քաղաքների դեմ: Անկայունությունն աճում է երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին:

  • Կիսվել: