շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Աֆղանստանի նախագահը 169 մլն դոլար է գողացել. Տաջիկստանում Աֆղանստանի դեսպան

Աֆղանստանի նախագահը 169 մլն դոլար է գողացել. Տաջիկստանում Աֆղանստանի դեսպան

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին երկրից փախչելիս գանձապետարանից 169 մլն դոլար է գողացել: Այս մասին Դուշանբեում կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է Տաջիկստանում Աֆղանստանի դեսպան Մուհամմադ Զոհիր Ագբարը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա Ղանիի փախուստն անվանել է «պետության և ժողովրդի դավաճանություն» և հայտարարել է, որ վերջինս 169 մլն դոլար է գողացել պետական գանձարանից:

Նշվում է նաև, որ միևնույն ժամանակ դեսպանը հայտարարել է, որ երկրի փոխնախագահ Ամրուլա Սալեհին է ճանաչում որպես երկրի ղեկավար: «Երկրի սահմանադրության համաձայն՝ նախագահի բացակայության, փախուստի կամ մահվան դեպքում առաջին տեղակալը պետք է կատարի նրա պարտականությունները, այդ իսկ պատճառով Ամուրլա Սալեհն է հիմա երկրի ղեկավարը»,- ասել է նա

Զոհիր Ագբարը հավելել է, որ դիմելու է Ինտերպոլին՝ Ղանիին ձերբակալելու պահանջով, որպեսզի նրան միջազգային դատարան բերեն:

 

  • Կիսվել: