ԱԷՄԳ-ն Իրանից պահանջել է փորձագետների համար բացել միջուկային օբյեկտները
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ըդնունել է բանաձև, որով պահանջում է Իրանից միջազգային փորձագետների համար բացել անցած հունիսին Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից հարձակման ենթարկված միջուկային օբյեկտները:
Ըստ ՄԱԿ-ի վերահսկող մարմնի՝ 12-օրյա պատերազմից հետո փորձագետները չեն կարողացել մտնել Նաթանզի ու Ֆորդոյի կայաններ։ «Մենք պետք է գնանք, քանի որ սա Իրանի պարտավորությունների մի մասն է»,-հայտարարել է ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսին։
Իր հերթին պաշտոնական Թեհրանը զգուշացել էր զերծ մնալ բանաձևի ընդունումից։ Փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին անցած կիրակի հայտարարել էր, որ դա կստիպի Իրանին «հիմնովին վերանայել» գործակալության հետ հարաբերությունները։



