շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ԱԷՄԳ-ի ղեկավարը հունիսի 23-ին կայցելի Ռուսաստան

ԱԷՄԳ-ի ղեկավարը հունիսի 23-ին կայցելի Ռուսաստան

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հունիսի 23-ին կայցելի Ռուսաստան, հինգշաբթի հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Հանդիպումը կկայանա վաղը՝ հունիսի 23-ին»,- Սոչիում լրագրողներին ասել է նա։

Փոխնախարարը հավելել է, որ Գրոսսին կայցելի Կալինինգրադ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ։

ՌԴ ԱԳՆ-ի հետ շփումներ չեն նախատեսվում, հավելել է Ռյաբկովը։

  • Կիսվել: