հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել գազի լրացուցիչ ծավալներ ուղարկել Եվրոպա

Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել գազի լրացուցիչ ծավալներ ուղարկել Եվրոպա

Ադրբեջանը պատրաստ է արտակարգ իրավիճակում հավելյալ գազ մատակարարել Եվրոպային, եթե մատակարարումները խախտվեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերություններում տիրող լարվածության պատճառով: Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտաիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը:

«Թեև հավելյալ մատակարարումները բավական չեն լինի գլխավոր մատակարար Ռուսաստանին փոխարինելու համար, էներգակրիչներով հարուստ երկիրը կարող է ավելի մեծ ծավալներ ուղարկել մայրցամաք»,- ասել է Սուլեյմանովը:

Հիշեցնենք, որ Financial Times-ի տվյալներով՝ Եվրամիությունը մտադիր է հաջորդ շաբաթ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ՝ քննարկելու Տրանսադրիատիկ խողովակաշարով դեպի Եվրոպա գազի մատակարարումների մեծացման հնարավորությունը: 

  • Կիսվել: