հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանը դեսպանություն կբացի Աֆղանստանում

Ադրբեջանը դեսպանություն կբացի Աֆղանստանում

Աֆղանստանում Ադրբեջանի դեսպան Իլհամ Մամեդովը թալիբների կառավարության արտաքին գործերի նախարար Մավլավի Ամիր խան Մութաքիին Քաբուլում ադրբեջանական դեսպանատուն բացելու մասին նոտա է հանձնել: Այդ մասին հայտնել է գերատեսչության խոսնակ Աբդուլ Գահար Բալխին:

Նա նշել է, որ Մամեդովն այցելել է Մութաքիին՝ Քաբուլում դեսպանություն բացելու վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ նոտան հանձնելու համար: Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են համագործակցության հարցեր, մասնավորապես, տնտեսության ոլորտում։ Հանդիպման ընթացքում Մութաքին հայտարարել է, որ Լազուլի միջանցքը հատուկ նշանակություն ունի Աֆղանստանի համար:

Մամեդովն էլ նշել է, որ պատմության մեջ առաջին անգամ Քաբուլում բացվում է Ադրբեջանի դեսպանատուն: Նա նշել է, որ Ադրբեջանը հարգում է Աֆղանստանի ինքնիշխանությունն ու անկախությունը և չի միջամտում նրա ներքին գործերին:

  • Կիսվել: