Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ զինծառայող է զոհվել
Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների ժամանակ ադրբեջանցի զինծառայող է զոհվել, տեղեկացնում է Սպուտնիկ Ադրբեջանը:
Մասնավորապես ասվում է, որ պետական սահմանային ծառայության զինծառայող Թուրալ Ահմեդովը վարժանքների ժամանակ ստացել է բեկորային վնասվածք ականանետից արձակված կրակոցի հետևանքով։
Միջադեպը տեղի է ունեցել «Ղազախ» համահավաք սահմանապահ դիվիզիայի ծառայողական տարածքում դաշտային վարժանքների ժամանակ։
Իրականացվում է հետաքննություն:



