շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
Ադրբեջանում կասեցրել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործունեությունը

Ադրբեջանում կասեցրել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործունեությունը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP) դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում. այս մասին Report-ին հայտնել են UNDP-ի ներկայացուցչությունից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Այսօր Ադրբեջանում ներկայացուցչության վերջին աշխատանքային օրն է: Վաղվանից մենք այլևս չենք գործելու»:

Ավելի վաղ Բաքուն առաջարկել էր փակել ՄԱԿ-ի չորս գրասենյակներ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովը (UNHCR) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF):

  • Կիսվել: