հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը քննարկել են սահմանին տիրող իրավիճակը

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը քննարկել են սահմանին տիրող իրավիճակը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ՆԱՏՕ-ի Միջազգային ռազմական շտաբի համագործակցության հիման վրա անվտանգության վարչության պետ Ֆրանչեսկո Դյելլայի հետ քննարկել է երկրի պետական սահմանին տիրող իրավիճակը, հայտնում են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ Հասանովը տեղեկացրել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքներում իրականացվող աշխատանքների մասին, ինչպես նաեւ ներկայացրել է պետական սահմանին տիրող ընթացիկ իրավիճակը:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության, գոհունակություն է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության ներկա վիճակի վերաբերյալ, ինչպես նաև կարեւորել է փոխգործակցության հետագա զարգացումը:

 

  • Կիսվել: