Ադրբեջանի կառավարությունը հրաժարական է տվել
Ադրբեջանի նախարարների կաբինետը հրաժարական է տվել. Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, համաձայն Ադրբեջանի Սահմանադրության 116-րդ հոդվածի՝ նախարարների կաբինետը հրաժարական է տալիս նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրվանից և շարունակում է իրականացնել իր լիազորությունները։
Այսօր փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Իլհամ Ալիեւը երդում է տվել։