հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ադրբեջանի բյուջեի 21 տոկոսը կուղղվի պաշտպանության ոլորտին. Ասադով

Ադրբեջանի բյուջեի 21 տոկոսը կուղղվի պաշտպանության ոլորտին. Ասադով

Հաջորդ տարվա բյուջետային ծախսերի 21 տոկոսը ուղղվելու է պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը: Այս մասին այսօր Միլի մեջլիսում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Նա նշել է, որ ուժային կառույցներին ուղղվող ծախսերը 2026 թվականին կազմելու են 5 միլիարդ 100 միլիոն ամերիկյան դոլար։

«Ադրբեջանի ռազմական արդյունաբերությունը զարգանում է արագ տեմպերով։ Այսօր Ադրբեջանը ռազմական արտադրանք է արտահանում մի շարք երկրներ։ Նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է այնպիսի արդյունաբերական կլաստեր ստեղծել, որը կապահովի թե՛ ներքին պահանջարկը, թե՛ արտահանման հեռանկարները»,-հավելել է Ադրբեջանի վարչապետը։

  • Կիսվել: