Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին Թբիլիսիում մահացած են գտել
Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովին մահացած են գտել Թբիլիսիի իր բնակարանում: Ոստիկանությունը պնդում է, որ տղամարդն ընկել է բարձրությունից:
Հուսեյն Բակիխանովն Ադրբեջանից քաղաքական էմիգրանտ էր, որն ապրում էր Թբիլիսիում և դիմել էր Վրաստանին՝ քաղաքական ապաստան ստանալու համար, քանի որ իր երկրում ենթարկվել է հետապնդումների:
Հուսեյն Բակիխանովը ձերբակալվել էր 2021 թվականի մայիսի 7-ին՝ Բաքվում՝ բողոքի ակցիայի ժամանակ: Նա դատապարտվել էր 15-օրյա կալանքի: Ազատվելուց հետո բլոգերը լրագրողներին ասել է, որ ոստիկանությունը խոշտանգել է իրեն:



