Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է ներկայացրել
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է ներկայացրել բողոքի ցույցերի ֆոնին՝ առաջարկելով նախագահի պաշտոնակատար նշանակել Բադրու Գունբային:
Նշենք, որ Աբխազիայի ընդդիմությունն առաջարկում է վարչապետին կամ խորհրդարանի ղեկավարին դառնալ նախագահի պաշտոնակատար՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Աբխազիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք և նախագահի նստավայրի մոտ գտնվող տարածք։
Այսօր Աբխազիայի խորհրդարանը պետք է նիստ գումարեր և քննարկեր աբխազառուսական փաստաթղթի վավերացման հարցը, սակայն ցուցարարներն անմիջապես հավաքվել են Սուխումի խորհրդարանի շենքի մոտ և փորձել ներխուժել շենք։
Տեսանյութը՝ այստեղ: